Բռնի տեղահանված 6 650 արցախցի է եկել ժամը 17:00 դրությամբ (լրացվող)

17:30

Սեպտեմբերի 25-ի ժամը 17:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6 650 անձ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։

Նրանցից 5 580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1 070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:

Սեպտեմբերի 24-ին հայտարարվել էր, որ կիրականացվի Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած անձանց և ՀՀ տեղափոխվելու ցանկություն հայտնած անձանց տեղափոխումը ՀՀ։

13։00

Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4 850 անձ:

Նրանցից 3 900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

9։30

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 06:00 դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2 906 անձ։

Նրանցից 2 100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

2 100 հաշվառվածներից մոտ 1 000 անձ մեկնել է իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ մյուս 1 100-ին կառավարությունն ապահովել է կեցության վայրով (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է)։

Ամբողջ գիշերվա ընթացքում բռնի տեղահանված անձանց հոսքը շարունակվել է: Աջակցության կարիքների հաշվառման և կեցության պայմաններով ապահովման աշխատանքներն ընթացել են ողջ գիշերվա ընթացքում և շարունակվում են։

Մեկնաբանել