Հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպում

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, որտեղ սեպտեմբերի 26-ին նախատեսվում է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ՝ նախապատրաստելու հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված առաջնորդների հնարավոր հանդիպումը: