Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի` քիչ առաջ մեկնարկած նիստին հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի այսօր տեղի ունենալիք որևէ քվեարկության:
Ազգային ժողովի նիստի օրակարգում այսօր ներառված է Սիվիլիթասի հիմնադիր, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Վերջինը հետևանք է «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի: