Պետք է շարունակենք աշխատել իբրև «Սիվիլիթաս». Սալբի Ղազարյան

Մեկնարկել է Ազգային ժողովի քառօրյա նստաշրջանի առաջին նիստը: Նիստի օրակարգում ներառված է Սիվիլիթասի հիմնադիր, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Վերջինը հետևանք է «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործ:

Նախքան նիստի մեկնարկը «Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ:

Լրագրողների հետ զրույցում «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն ասաց, որ հիմնադրամը շարունակելու է անել այն, ինչ անում էր։

«Այսինքն` պետք է շարունակենք աշխատել իբրև «Սիվիլիթաս», պարոն Օսկանյանն էլ պետք է շարունակի աշխատել իբրև ակտիվ, սրտացավ պատգամավոր, և պիտի նայենք, թե մեր դատական համակարգը իրոք մեկ հոգու խոսքին է լսում», թե ժողովրդի»,- ասաց Սալբի Ղազարյանը:

Հարցին, թե ով է այդ մեկ հոգին, Սալբի Ղազարյանն ասաց. «Այն, ով որոշումները կայացնում է, ես դեռ չեմ հասկացել, թե ով է այդ մեկ հոգին»:

Մեկնաբանել