Մեր փորձագիտական համայնքը, ի դեմս Ռուսաստանի, նոր թշնամի՞ է ավելացնում: Ռուսաստանին թշնամի դարձնելը ծայրահեղ վտանգավոր թեզ է: Այդ մասին նշում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ պետական մակարդակում վարչապետ Փաշինյանը նման հայտարարություն չի արել, իսկ նրանք, ովքեն նման հայտարարություն են արել…, ուղեղը պետք է մարդուն նրա համար, որ ամեն ինչ չխոսես:
0:00 – Արցախը դատարկվում է. ինչո՞ւ հասանք այս հանգրվանին
2:27 – Արցախից սպառազիությունը հնարավոր կլիներ տեղափոխել ՀՀ
5:18 – Բաքուն զգուշացրե՞լ է Ստեփանակերտին՝ չանել ընտրություններ
7:05 – Իրավունքների և անվտանգության միջազգային երաշխիքները չապահովվեցին
11:08 – Ակնկալիքներ՝ Գրանադայում սպասվող հանդիպումից
12:50 – Նոյեմբերի 9-ի փաստաթութղն այլևս չկա
13:06 – Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը չճանաչեր Արցախն Ադրբեջանի կազմում
16:52 – ՄԱԿ-ի ԱԽ-ում ելույթը մի օր ուշացած չէ՞ր
18:26 – Ինչո՞ւ ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև չընդունվեց
22:10 – Արևմյան ուղղությունը լոբբինգ անողների մասին
25:09 – Փաշինյանի ուղերձի մասին. ՀԱՊԿ-ից դո՞ւրս ենք գալիս
27:17 – Ռուսաստանը թշնամի՞ է
32:56 – Ռուսաստանին գրգռող հայտարարությունների մասին
35:06 – Սյունիքով ճանապա՞րհ, թե՞ միջանցք
40:05 – Եթե միջանցք տրվեր Ադրբեջանին, Լաչինի միջանքցքը կգործե՞ր
42:02 – Պե՞տք է թուրքերի հետ ուղիղ խոսել
44:51 – Արցախը հայկական հարցի մաս դարձա՞վ