Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բոժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։
Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։
Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր և սուղ պայմաններում կատարում են ամեն հնարավորը` վիրավորների կյանքը փրկելու համար: Զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք»,- ասված է հաղորդագրությունում։
Նախօրեին՝ պայթյունից հետո, Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
https://www.civilnet.am/news/752071/%d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a2%d5%a5%d5%b6%d5%a6%d5%a1%d5%ac%d6%81%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a7-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%a9%d5%a5%d5%ac-%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a6%d5%b8%d5%b0%d5%a5%d6%80-%d5%be%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b6%d5%a5%d6%80/