Ինչո՞ւ Օսկանյանի հարցը բարձրացվեց նրա` քաղաքականություն մտնելուց հետո. Արտակ Զաքարյանը` դատախազին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնոդրագրի քննարկման կապակցությամբ խորհրդարանում բարձրացրեց հիմնական հարցը. «Թեպետ այս խնդիրը գտնվում է իրավական դաշտում, սակայն ակնհայտ է, որ այն բարձրացավ, երբ պարոն Օսկանյանը մտավ քաղաքականություն, և այդ մասին շատ է խոսվում. դուք ի՞նչ կասեք, պարոն Հովսեփյան»:

Երկրորդ հարցով նա հետաքրքրվեց, թե արդյոք գործով այլ կասկածյալներ կան:

Հովսեփյանը, ըստ էության, չանդրադարձավ առաջին հարցին, և միայն հանգամանալից անդրադարձավ գործի այն կետերին, որոնցով կարելի է ենթադրել «հանցակցություն», և նշեց, որ բոլոր այն մարդիկ, որոնք կարող են մասնակից լինել, ևս կձերբակալվեն. «Գործի քննությունը դեռ չի ավարտվել»,- ասաց դատախազը:

Մեկնաբանել