ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնոդրագրի քննարկման կապակցությամբ խորհրդարանում բարձրացրեց հիմնական հարցը. «Թեպետ այս խնդիրը գտնվում է իրավական դաշտում, սակայն ակնհայտ է, որ այն բարձրացավ, երբ պարոն Օսկանյանը մտավ քաղաքականություն, և այդ մասին շատ է խոսվում. դուք ի՞նչ կասեք, պարոն Հովսեփյան»:
Երկրորդ հարցով նա հետաքրքրվեց, թե արդյոք գործով այլ կասկածյալներ կան:
Հովսեփյանը, ըստ էության, չանդրադարձավ առաջին հարցին, և միայն հանգամանալից անդրադարձավ գործի այն կետերին, որոնցով կարելի է ենթադրել «հանցակցություն», և նշեց, որ բոլոր այն մարդիկ, որոնք կարող են մասնակից լինել, ևս կձերբակալվեն. «Գործի քննությունը դեռ չի ավարտվել»,- ասաց դատախազը: