Վարդան Օսկանյանի հարցը կբարձրացվի ԵԽԽՎ-ում

Վարդան Օսկանյանի կողմից «փողերի լվացման» գործով որպես մեղադրյալ ընդգրկելու գլխավոր դատախազի միջնորդագրի մասին հարցը կբարձրացվի նաև ԵԽԽՎ–ում։ Այս մասին այսօր հայտարարել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը ԵԽԽՎ է մեկնելու վաղը՝ հոկտեմբերի 2-ին:

Զոհրաբյանը հայտարարել է, որ գլխավոր դատախազի միջնորդությունը որևէ իրավական հիմնավորում չունի: «Կոալիցիա չկազմելուց հետո և ընդհանրապես մեր կուսակցության վերջին համագումարից սկսած, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պարբերաբար նման գործընթացներ տեղի են ունենում, և ակնհայտ է, որ սա Օսկանյան անձի դեմ ուղղված չէ, այլ ուղղված է Օսկանյանի՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առանցքային դեմքերից մեկի։ Այս ամենն իր մեջ պարունակում է լուրջ քաղաքական կոմպոնենտ»,- ասել է նա:

Մեկնաբանել