Պուտինն ու Ռայիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Իրանի ու Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույցում մանրամասնությամբ քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը։

Իրանի ու Ռուսաստանի նախագահները ընդգծել են տարածաշրջանային հարցերը դիվանագիտության ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը՝ անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի գործարկմանը։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ։

Oրերս՝ սեպտեմբերի 22-ին, Իրանի նախագահը «Սրբազան պաշտպանության» շաբաթվա սկիզբն ազդարարող միջոցառմանը խոսել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ու հայերի իրավունքների մասին և շեշտել միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության մասին սեփական սկզբունքը։

Մեկնաբանել