Արցախցիների հոսքը Սյունիք չի դադարում
Post navigation
Posted in:
Ամերիկյան RANE (նախկինում՝ Stratfor) հետազոտական կենտրոնը կախատեսում-վերլուծական է հրապարակել, թե ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունն ինչպես կարող է ազդել Ուկրաինայում պատերազմի վրա։ Հոդվածը թարգմանաբար և կրճատ՝ ստորև։ Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության նվազման հեռանկարը Ռուսաստանին կխրախուսի փորձել ռազմադաշտում տարածքային լրացուցիչ նվաճումներ ունենալ և Կիևի վրա ներքին քաղաքական ու սոցիալական ճնշում գործադրել՝ իր հետ հրադադար բանակցելու համար։ Մոսկվան Թրամփի հաղթանակին արձագանքեց ռուս պաշտոնյաների դրական հայտարարություններով. շատերը պնդում էին, որ դա առնվազն Ուկրաինայում հակամարտության ավարտի դուռ կբացի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորեց Թրամփին հաղթանակի կապակցությամբ, շեշտելով, որ «ԱՄՆ-ի ուժեղ և անսասան առաջնորդությունն էական է աշխարհի և արդար խաղաղության համար»։ Թրամփի հաղթանակով Մոսկվան առաջիկա […]
Բուդապեշտում նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Ըստ վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր: «Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների պարբերական բնույթը, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների, վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսության ընթացքին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է Հայաստանի […]
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Լրատվամիջոցներում լայն տարածում են ստացել բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանի պնդումները, թե իշխանությունները 3 միլիոն եվրոյով Ֆրանսիային են վաճառել «կոնյակ» առևտրային նշանը։ «Մինչև 2021-ը կոնյակ բառը պատկանել է ՀՀ-ին՝ առևտրային նշան է եղել գրանցված, որը այս իշխանությունները […] կոնյակ առևտրային նշանը վաճառել են Ֆրանսիային 3 մլն եվրոյով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արթուր Չախոյանը։ Չախոյանի հայտարարությունը տարածել են 168.am, oragir.news, mamul.am, asekose.am լրատվամիջոցները և մեծ թվով հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան մի շարք էջեր։ #CivilNetCheck-ը գնացել է Արթուր Չախոյանի հայտարարության հետքերով։ Ի՞նչ 3 միլիոնի մասին է խոսքը Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան հրապարակմանը կցել էր ռուսական rbc.ru-ի հղումը, որտեղ նշվում էր, որ […]
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ներկայացնում է Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի կարևոր մանրամասներ։ «Կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրումը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի առանցքային պայմաններից մեկն է», – նշում է Ղազարյանը՝ հավելելով, որ նախորդ համակարգը մաշված էր։ Ծառայության ղեկավարի խոսքով՝ նոր համակարգի ներդրումը նախատեսվում է 2026-ի գարնանը։
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը շարունակում է ֆինանսավորել և իրագործել Հովնանյան հանրային ծառայության դրամաշնորհը (fellowship): Այս դրամաշնորհով Հիմնադրամն աջակցում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի իԳործ ծրագրին։ «2021 թվականից ի վեր Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամն ամեն տարի աջակցում է իԳործ ծրագրի մինչև 10 մասնակցի։ Հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհը թույլ է տալիս մնալ ծրագրում նաև երկրորդ տարին այն մասնակիցներին, որոնք անփոխարինելի դեր են ունեցել տվյալ կառույցում, կարող են ապահովել արդյունք և երկարաժամկետ ազդեցություն, ինչին հնարավոր չի եղել հասնել մեկ տարում»,- ասում է Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քարին Յաքուբյանը։ Հիմնադրամն աջակցում է իԳործ ծրագրի մասնակիցների արդեն չորրորդ խմբին։ Այս տարի դրամաշնորհ ստացած 6 […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Վարչապետը Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը շփվել է տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ:
Արցախում 25 տարի գործելուց հետո Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը շարունակում է գործել Հայաստանում: Ներկայում տնային այցեր են կատարում ու վերականգնողական բուժում ցուցաբերում բենզինի պայթյունից տուժածներին, նաև Յունիսեֆի հետ համագործակցությամբ աշխատում են մտավոր ու ֆիզիկական խնդիր ունեցող հարյուր երեխայի հետ։ Հոկտեմբերի 30-ին Եղվարդում կենտրոնը ձեռք է բերել մեծ շենք, որտեղ կտեղափոխվեն եկող տարվա ընթացքում, երբ ավարտվեն շինարարական, կահավորման աշխատանքները։
Յակոբ (Ճեք) Եուրէճեանը երկար տարիներ է արդեն, ինչ Հայաստանում բարեգործական տարբեր նախագծեր է իրականացնում։ Նրա միջոցներով է կառուցվում Հայաստանի մանուկներ հիմնադրամի Մյասնիկյան գյուղի մոտ Մանուկների և ընտանիքների կենտրոնը, որի կողքին ստեղծվելու է հիմնադրամի երկրորդ Սմարթ կենտրոնը՝ Արմավիրի մարզում։ Եուրէճեանը կրթաթոշակ է տրամադրում հայաստանցի հարյուրավոր ուսանողների ու ներգրավված է մարդասիրական բազմաթիվ նախաձեռնություններում Գյումրիում։ Նա ասում է, որ պետք չէ մարդուն ասել, որ սիրում ես նրան, պետք է սերը գործով ցույց տալ՝ «love in action»: Յակոբ Եուրէճեանը նաև ՍիվիլՆեթի խոշոր նվիրատուներից է։ Նրա աջակցության շնորհիվ մենք կարողանում ենք ավելի լայնորեն լուսաբանել Հայաստանը։ ՍիվիլՆեթի Լարա Չոլաքյանը Լոռու Սմարթ կենտրոնում Եուրէճեանի հետ զրուցել է […]