Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան Ֆրանսիայի խորհրդարանում։ Նա չի հստակեցրել, թե որտեղ է տեղակայվելու հյուպատոսությունը։
Ֆրանսիայի նախարարը խոսել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերվող աջակցության մասին, շեշտել, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում Ռուսաստանը լքել է Հայաստանը։ Կոլոննան խոսել է Հայաստանի հետ ռազմական համագործակցության ամրապնդման մասին և հիշեցրել, որ Փարիզը Երևանում ռազմական կցորդ է նշանակել։
Կատրին Կոլոննան ԵՄ-ին կոչ է արել միանալ Հայաստանին աջակցելու իրենց ջանքերին։
2022-ի հոկտեմբերին Կապանում հյուպատոսություն էր բացել Իրանը, մայիսին նման մտադրության մասին հայտարարել էր Ռուսաստանը։