Ռուբեն Վարդանյանի հետ կապը կորել է․ Վերոնիկա Զոնաբենդ

Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում։ Լուսանկարը՝ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Լաչինի միջանցքով անցնելիս ձերբակալել են: ՍիվիլՆեթի հետ զրույցում կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, տեղեկացրեց, որ ամուսնու հետ կապը կորել է, ձերբակալության մասին լուրեր է տեսել ադրբեջանական լրատվամիջոցներում։ Այլ մանրամասներ չհաղորդեց։

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները հայտնում են, որ Վարդանյանին ձերբակալել են ադրբեջանցի ուժայինները։

Մեկնաբանել