Ադրբեջանի իշխանությունները Ռուբեն Վարդանյանի նկատմամբ երեք հոդվածով մեղադրանք է առաջադրել, հաղորդում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Ռուբեն Վարդանյանի դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետում։