Մխիթարյանը կրկնել է Ուկրաինայի առաջնությունում 12 տարի առաջ սահմանված ռեկորդը

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը կրկնել է Ուկրաինայի առաջնությունների ռմբարկուական ռեկորդը: Այս մասին հաղորդում է «հանքափորների» պաշտոնական կայքը:

10-րդ տուրի «Դնեպրի» հետ խաղում Հենիխն իր 13-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում և կրկնեց Անդրեյ Վորոբեյի 12 տարի առաջ սահմանած ռեկորդը: Մխիթարյանը դեռ կարող է բարելավել այդ ռեկորդը, քանի որ Վորոբեյը 13 գոլ խփել էր ամբողջ առաջին խաղաշրջանի ընթացքում:

Մեկնաբանել