Սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան Երևանից ուղևորված 25 ավտոբուսներն արդեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տեղափոխել են Գորիս: Ավտոբուսների հերթական խմբաքանակը սեպտեմբերի 29-ին կրկին կմեկնի ԼՂ:
Ինչպես ՍիվիլՆեթին տեղեկացրին քաղաքապետարանից, ավտոբուսները տեղակայվում են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Քաղաքապետարանի տրամադրած ավտոբուսներին միանում են նաև մասնավոր սեկտորի տրամադրած ավտոբուսները։
«Հիշեցնենք, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: