Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը՝ Եվլախում

Սեպտեմբերի 29-ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանական Եվլախ քաղաքում, հաղորդում է APA գործակալությունը։ Սա կողմերի միջև երրորդ հանդիպումն է, որոնցից մեկը՝ Իվանյանում, իսկ երկուսը՝ ադրբեջանական վերոնշյալ քաղաքում։

Ըստ հաղորդագրության՝ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների կազմն անփոփոխ է․ Ստեփանակերտը ներկայացնում են Արցախի պատգամավոր Դավիթ Մելքումյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը, իսկ ադրբեջանական կողմը՝ պատգամավոր Ռամին Մամադովը։

Մեկնաբանել