Տեղահանվող արցախցիները Ստեփանակերտից Երևան ճանապարհն օրերով են անցել

Տեղահանվող արցախցիները Ստեփանակերտից Երևան ճանապարհն օրերով են անցել: Մեկը 54 ժամում է հասել, մյուսը` 48:

Մեքենաների շարասյունը մեկ-երկու րոպե առաջ էր գնում, հետո կանգնում ու ժամերով սպասում: Լինում էր՝ մի քանի վայրկյան էր առաջ գնում ու էլի ժամերով սպասում: Մարդկանց մեծ մասը սոված-ծարավ էին, մի մասն էլ փորձում էր դրսում կրակ անել ու ինչ-որ բան պատրաստել:

Մարդիկ այսպես մի կերպ հասան Հայաստան` Արցախում թողնելով ամեն ինչ:

Դիտեք ՍիվիլՆեթի Հասմիկ Խաչատրյանի ֆոտոշարքը։

Մեկնաբանել