Փորձեցինք համախմբել Սփյուռքի լոբբիստական ուժը, հիասթափության մեծ պատճառներ ունեմ. Զարեհ Սինանյան

Վերջին ամիսներին փորձեցինք մոբիլիզացնել սփյուռքի լոբբիստական ուժը, մեղմ ասած՝ հիասթափության մեծ պատճառներ ունեմ, ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Հայաստանը ստիպված է և պարտավոր է ապավինել իր ռեսուրսին, որը շոշափելի է և հաշվարկելի: Սա է իրականությունը, ասում է նա՝ ավելացնելով, որ մնացածը «կենացային իրականություն» է: