Ամենաշատ արցախցիներ ընդունած մարզերն են Կոտայքը, Արարատն ու Սյունիքը

Ամենաշատ արցախցիներ ընդունած մարզերն են Կոտայքը և Արարատը` համապատասխանաբար 11 630 և 12 445 անձ․ այսպիսի տվյալներ հաղորդեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հոկտեմբերի 2-ի ասուլիսում։

Կոտայքից ու Արարատից հետո երրորդ տեղում Սյունիքն է, որն այս օրերին սպասարկում է Արցախից Հայաստան բռնի տեղահանված բնակչության հոսքը: Սյունիքում տեղակայվել է 4 592 անձ: Չորրորդ տեղում Արմավիրն է՝ 4 461 անձ, այուհետև Գեղարքունիքը՝ 3 996 անձ, Լոռին՝ 2 686, Տավուշը՝ 2 322, Արագածոտնը՝ 2 305, Շիրակը՝ 2 275 և Վայոց ձորը՝ 1 937:

Արցախից բռնի տեղահանվածների թիվը 100 514 է: Հակարիի կամուրջը հատել է 21 106 տրանսպորտային միջոց, հաշվառվել է 85 975 անձ։

Ներկայացնելով արցախցիներ կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը` Բաղդասարյանը հայտնեց, որ շուրջ 48 649 անձ օգտվել է պետության տրամադրված կացարաններից։

Մեկնաբանել