Ինչ է տալու Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումը․ ԱԺ-ում պարզաբանեց Եղիշե Կիրակոսյանը

Ի՞նչ է տալու Հայաստանին Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումը (Հռոմի ստատուտի վավերացումը): Խորհրդարանում կանոնադրության վավերացման հարցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց հարցը զեկուցող կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից։ «Կանոնադրության վավերացումը ՀՀ տարածքի նկատմամբ սահմանում է դատարանի իրավազորությունը, ՀՀ տարածքի նկատմամբ ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի դատարանի իրավազորությանը։ Անձինք, ովքեր կատարել են կամ կկատարեն ոտնձգություն, նրանց նկատմամբ կունենա կանխարգելիչ ազդեցություն»,- պատասխանեց Կիրակոսյանը։ Վերջինիս խոսքով՝ հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում այսօր կան ադրեբջանական զինված ստորաբաժանումներ, վավերացումը վերստին հիմնավորվում է։ Կանոնադրության վավերացումն ունենալու է հետադարձ ուժ՝ 2021-ի մայիսից ի վեր։ «Խոսքը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքում հանցագործություններ գործած անձանց քրեական … Continue reading Ինչ է տալու Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումը․ ԱԺ-ում պարզաբանեց Եղիշե Կիրակոսյանը