Գլխավոր Լրահոս

ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով

ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով

Ազգային ժողովը վավերացրեց Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով։ Ընդդիմությունը դեմ քվեարկեց ստատուտի վավերացմանը։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասաց, որ ստատուտի վավերացումը սահմանադրությանը հակասող է և ԱԺ-ն գերազանցել է իր լիազորությունները։ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց՝ ստատուտի վավերացմամբ որևէ սահմանադրական նորմ չի խախտվել։ 

Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային կարգադրագիր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։ Հայկական կողմը հակադարձել է, որ «ձերբակալման մասին խոսք չի գնում»։ Հայկական կողմը ռուսներին առաջարկել է նաև ստորագրել երկկողմ համաձայնագիր, որը երաշխիքներ կստեղծի անհանգստությունների համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում