Ունեզրկում և հայրենիքի կորուստ․ Մարտակերտից՝ Հովտաշեն

Պատերազմների հետևանքով մի քանի տուն կորցնելուց հետո Բադալյանների քսանմեկ հոգանոց ընտանիքը հաստատվել է Հովտաշենում՝ մեկ տան մեջ։ Փաստաթղթերից բացի, ամեն ինչ մնացել է Արցախում։ Դպրոց ու մանկապարտեզ գնալու համար երեխաները անհրաժեշտ պարագաներ չունեն։ Տունը, որտեղ ժամանակավորապես ապրում են, հարմարեցված չէ քսան հոգու բնակության համար։ Ընտանիքը չի ընկճվում, ասում են՝ «Կհարմարվենք մեր նոր հայրնիքին»։

Մեկնաբանել