Ձերբակալվել են Արցախի նախկին նախագահներն ու ԱԺ նախագահը․ ադրբեջանական մամուլ

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը ձերբակալվել են Ադրբեջանի կողմից և տեղափոխվել են Բաքու։ Լուրը, որը նախ տարածվել էր տելեգրամյան ալիքներում, հաստատում են ադրբեջանական կայքերը։

Ըստ այդ տեղեկությունների՝ Արցախի մեկ այլ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ձերբակալվել է և այժմ տեղափոխվում է Բաքու:

Ավելի վաղ ադրբեջանցի ուժայինները ձերբակալել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով։

Մեկնաբանել