Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ։ Համապատասխան որոշումը վարչապետը հրապարակված է e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ», – նշված է որոշման մեջ:
Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ-ի պաշտոնից հրաժարական էր տվել հունվարի 23-ին։
Արտաքին հետախուզության նորաստեղծ ծառայության մասին ավելի մանրամասն՝ հոդվածում