Սարգիս Գալստյանը՝ Արցախում Ադրբեջանի ներկայացուցի՞չ․ ազգականը չի հաստատում

Հոկտեմբերի 3-ին լրագրող Թաթուլ Հակոբյանը իր Ֆեյբուքի էջով հայտնեց, որ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։

Սարգիս Գալստյանի ազգական Դավիթ Գալստյանը, որը Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավարն է, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ այդ ամենը սուտ է։

ՍիվիլՆեթի ունեցած տեղեկություններով, Գալստյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, մասնագիտությամբ թուրքագետ է, տիրապետում է թուրքերենի։ Մինչ վերջերս եղել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի եվ սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը։

Սարգիս Գալստյանը երկար տարիներ նաև համակարգել է Ստեփանակերտի «Արփեն» ծննդաբեր մայրերի կենտրոնի աշծատանքները՝ հիմնադրված Քարոլայն և Ջորջ Նաջարյանների կողմից:

Հայկ Ղազարյան

Մեկնաբանել