Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալմանը։
«Նրանք Հայաստանի քաղաքացիներ են»,- ասել է նա։
Հարցին, թե Մոսկվան նրանց ազատելու համար ինչ-որ բան անում է, Զախարովան նշել է, որ այդ հարցը պիտի ուղղվի Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը։
«Նշված քաղաքացիները Հայաստանի քաղաքացիներ են։ Նրանցից մեկը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Մեզ ոչ ոք չի դիմել։ Մենք չունենք պաշտոնական կամ ոչ պաշտոնական դիմումներ»,- նշել է նա։