Արցախի 097 կոդով հեռախոսահամարները կսպասարկի Team Telecom Armenia-ն

team telecom armenia

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել է «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հայտը շարժական կապի տարածաշրջանային 097 կոդով «Ղարաբաղ տելեկոմի» առկա հեռախոսահամարների սպասարկումը Team Telecom Armenia-ին տրամադրելու մասին։

«Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդները կկարողանան օգտվել շարժական կապի բոլոր ծառայություններից`պահպանելով իրենց հեռախոսահամարները։

«Այս որոշումը շատ կարևոր քայլ է անվտանգային տեսանկյունից. այսպես մեր

հայրենակիցները կշարունակեն կառավարել իրենց բանկային հաշիվները, սոցիալական ցանցերի էջերը, մեսենջերները և մյուս`տվյալների բազա պարունակող հավելվածները՝ զերծ մնալով տարատեսակ թվային հարձակումներից»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Մեկնաբանել