Ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից․ Զախարովան՝ Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհի մասին

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հոկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսին անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Խոսնակն այս համատեքստում կարևորել է Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ճանապարհի նախագիծը։

«Դիտարկվում է Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը միավորող ճանապարհային երթուղու վերականգնման նախագիծը։ Մեր կարծիքով այս նախագծի իրականացումը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջ գնալու մեծ ներուժ ունի։ Եվ իհարկե, ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից և կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու պատրաստակամությունից»,- հայտնել է Զախարովան։

Մեկնաբանել