Հոկտեմբերի 9-ին մահացել է զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
«Հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում։