Eurosport-ն ու OPTA-ն ավանդույթի համաձայն կազմել են եվրոպական առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Հուրախություն հայ ֆուտբոլասերի, խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով պարզապես փայլում էր Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի ԲԿՄԱ-ի հետ խաղում (2:0):
Դարպասապահ` Ռոման Բերեզովսկի («Դինամո»)
«Վետերանի հայտնվելը «Դինամոյի» դարպասին կարծես ստաբիլացրել է մոսկվացիների խաղը պաշտպանությունում: Ընթացիկ մրցաշրջանում «Դինամոն» ընդամենը 2-րդ «չոր» հանդիպումն անցկացրեց, իսկ Բերեզովսկին 7 սեյվ կատարեց և 4 անգամ ընդհատեց մրցակցի փոխանցումները»,- գրում է Euorosport-ը:
Պաշտպաններ` Դանիլո դ՛Ամբրոզիո («Տորինո»), Տիագո Սիլվա («ՊՍԺ»), Սալվատորե Բոկետի («Ռուբին»), Նաչո Մոնրեալ («Մալագա»):
Կիսապաշտպաններ` Յակուբ Բլաշչիկովսկի («Բորուսիա»), Օսկար Գոնսալես («Վալյադոլիդ»), Սեսկ Ֆաբրեգաս («Բարսելոնա»):
Հարձակվողներ` Կրիշտիանո Ռոնալդու («Ռեալ»), Լուիս Սուարես («Լիվերպուլ»):
Մարզական գործընկեր SportArmenia.com