Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ առաջնորդների խորհրդի նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ չի մասնակցելու հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Ժապարովի և Փաշինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է Interfax-ը: ՀՀ վարչապետի աշխատակազմից ևս հաստատեցին, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Բիշքեկ։ Նախօրեին էլ Հայաստանի արտգործնախարարությունն էր հայտարարել, որ Արարատ Միրզոյանի փոխարեն հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։ Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Հայաստանի և … Continue reading Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ առաջնորդների խորհրդի նիստին
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed