Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը մեկնել է Բաքու։ Այդ մասին հայտնում են ՌԴ Անվտանգության խորհրդի գրասենյակից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդագրությունում նշվում է, որ Պատրուշևն Ադրբեջանում «անվտանգության վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի»։