Հոկտեմբերի 10-ին Երևանի նորընտիր ավագանին քաղաքապետ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Տիգրան Ավինյանին։ Նրա նշանակումը հնարավոր դարձավ «Հանրային ձայն» խմբակցության կողմից քվորում ապահովելու շնորհիվ։ Ավագանու նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» խմբակցությունները հուշագիր ստորագրեցին։
Քաղաքապետ՝ «Դոգի» թեթև ձեռքով
-
Ինչպե՞ս կրթվենք, որ երկիրը հավասարաչափ զարգանա
Մենք պե՞տք է կրկնօրինակենք այն երկրների կրթական համակարգերը, որոնք չեն զարգանում և այլևս չունեն տնտեսկան աճ, այն պարագայում, երբ մենք ուզում ենք արագ զարգանալ։ «Կրթության տապանի» հերթական թողարկումը նրա մասին է, թե ինչպես պետությունները պետք է կառուցեն իրենց կրթությունը։
-
Արաբկիր. բնակիչները դեմ են բակի ցանկապատը քանդելուն, նշում են «թմրամիջոցների
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար 27, 27ա ու Փափազյան 12 շենքերի բնակիչներն ահազանգում են, որ թաղապետարանից եկել և ուզում են քանդել իրենց այգու՝ բակային տարածքի ցանկապատը՝ քաղաքապետարանի բանավոր հրահանգով։ Բնակիչներն ասում են, որ բակը վերածվել էր թմրամիջոցների տեղադրման տեղի, և իրենք այդկերպ փորձում են իրենց երեխաներին հեռու պահել թմրավաճառներից։ Քաղաքապետարանից Սիվիլնեթին հայտնեցին, որ վաղը խնդրի շուրջ պարզաբանում կտան։
-
Ադրբեջանը փաստաթուղթ ստորագրելու որևէ շարժառիթ չունի
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո Ադրբեջանից հնչող խնդրահարույց հայտարարությունները։ Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում խաղաղ գործընթացում Ադրբեջանի շարժառիթներին։
-
Փաստաբանը պնդում է՝ Ոստիկանության Լոռու վարչությունում հանցագործությունների հովանավորչություն կա
Հայկ Ղազարյան Մի քանի օր է, ինչ մամուլում ու սոցցանցերում հրապարակումներ են արվում Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ կատարված բռնության մասին։ Ըստ Տիգրանի՝ ոստիկանները ծեծելով, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել են խոստովանական ցուցմունք տալ, իբրև թե իր բարեկամի տան վրա ավազակային հարձակում իրականացրած ենթադրյալ հանցագործների հետ կապ ունի: Օրեր առաջ Տիգրանի բարեկամի բնակարանի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Քննչական կոմիտեն մարտի 18-ին քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգման հոդվածով, իսկ ավելի վաղ Ոստիկանությունը երիտասարդի նկատմամբ բռնությունների դեպքով ծառայողական քննություն էր սկսել։ Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը հանցագործության մասին հայտնել է մարտի 17-ին: […]
-
Հայաստանի լրատվամիջոցներն ու քաղհասարակությունը՝ առանց ԱՄՆ օգնության
Տիգրան Գրիգորյան #DemocracyWatch – Ինչպես և սպասվում էր, Թրամփի նոր նախագահությունը լուրջ մարտահրավեր է դարձել քաղաքացիական հասարակության և անկախ մամուլի համար ամբողջ աշխարհում: Նրա վարչակազմի՝ արտաքին օգնությունը սառեցնելու և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը կրճատելու որոշումները կործանարար ազդեցություն են ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների վրա: USAID-ից բացի, այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED), որը եղել է Հայաստանի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների հիմնական աջակիցը, նույնպես դժվարություններ ունի Կոնգրեսից իրեն հատկացված միջոցների հասանելիության հարցում, ինչը ստիպել է նրանց մասամբ դադարեցնել գործունեությունը: Սա զգալի ազդեցություն է ունեցել հայկական ՀԿ-ների վրա: Ֆինանսավորման դադարեցումն արդեն հանգեցրել է բազմաթիվ ծրագրերի չեղարկման, […]
-
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներին
Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցությունների արդյունքում փոխանակել են գերեվարված զինվորականներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունում ընդգծել են, որ ռազմագերիների փոխանակման հարցում օգնություն է ցուցաբերել Արաբական Միացյալ Էմիրությունները։ ՌԴ ՊՆ-ն պարզաբանել է, որ փոխանակման արդյունքում Ուկրաինայի տարածքից վերադարձվել է 175 ռուս զինվորական։ Դրա դիմաց Ռուսաստանը ուկրաինական բանակին է հանձնել 175 ռազմագերիների, որոնցից 22-ը ծանր վիրավոր են։ «Ներկայումս բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունից ընդգծել են, որ Արաբական Միացյալ Էմիրությունները օգնություն են ցուցաբերել ռազմագերիների […]
-
Սոցցանցերում ոստիկանության անունից տարածվող գովազդը կեղծ է
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Վերջին շրջանում Ֆեյսբուքում և Ինստագրամում գովազդների միջոցով տարածվում են տեսանյութեր, որոնցում ոստիկանական համազգեստով կինը Հայաստանի դրոշի ֆոնին խոստանում է օգնել քաղաքացիներին վերադարձնելու առցանց ներդրումներում կորցրած գումարները։ Ֆեյսբուքյան «Законный Возврат Сбережений» էջից տարածվող գովազդներում պնդում է արվում, թե պետությունն իբր պատրաստ է աջակցել քաղաքացիներին՝ ներդրումային խարդախություններում կորցրած միջոցները վերականգնելու հարցում։ #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը բացահայտել է, որ այդ գովազդը դիփֆեյք տեխնոլոգիայով ստեղծված կեղծիք է։ Խարդախության բացահայտման մանրամասները Տեսանյութը վերլուծվել է DeepWare հարթակի միջոցով, որի արդյունքներն արձանագրել են՝ 95% հավանականությամբ այն դիփֆեյք է՝ արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ բովանդակություն։ #CivilNetCheck-ը պատկերի հետադարձ որոնմամբ պարզել է, որ տեսանյութում երևացող կինն իրականում Ղազախստանի ՆԳՆ […]
-
Բաքուն շարունակում է պահանջել սահմանադրության փոփոխություն՝ պայմանագիրը ստորագրելու համար
Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, Բաքուն դեռ պնդում է, որ «փաստաթուղթը ստորագրելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ մտցնել Հայաստանի սահմանադրության մեջ՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները վերացնելու նպատակով»։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, Համագործակցության և զարգացման պետական քարտուղար Դեյվիդ Լեմի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Բայրամովը Բարիտանիայի պաշտոնակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակը։ Այս մասին հայտնում է Report.az-ը։ Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները՝ եզրափակելով տևական ժամանակ բաց մնացած երկու հարցի վերաբերյալ քննարկումները։ Դրանք վերաբերում էին սահմանից երրորդ ուժերի դուրս […]