Մեսսի. Ես չեմ կարողանում խաղալ ինչպես Ինյեստան և Չավին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին El Pais-ին տված հարցազրույցում պատմել է իր խաղաոճի մասին:

-Դուք մի անգամ ասել եք, որ ավելի դժվար է կրկնել նույնը, ինչ անում են Ինյեստան ու Չավին խաղադաշտում, քան Դուք:

-Գիտեք, խաղադաշտում ես անում եմ ամեն ինչ, ինչ կարող եմ: Ամենն ուղղված է թիմին օգտակար լինելուն: Իսկապես, ես չեմ կարողանում խաղալ այնպես, ինչպես նրանք: Ես պարզապես միշտ փորձում եմ օգնել թիմին հաղթել: Կյանքում ամենից շատ պարտվել չեմ սիրում: Ինձ համար խաղի նպատակը հաղթանակն է, այլ ոչ թե խփած գոլերը:

-Տիտո Վիլանովան ասում է, որ Դուք աշխարհի լավագույն ֆուտբոլիստների դեմ խաղում եք նույն ոճով, որով սովոր էիք գործել դեռ 14 տարեկան մրցակիցների դեմ:

-Իմ խաղաոճն, իրոք, շատ չի փոխվել: Դա ճիշտ է: Թեև ակնհայտ է, որ ես շատ բաներ եմ սովորել, որոնց մասին նախկինում պատկերացում չունեի: Ինձ շատ օգնեց այն, որ ես տեղափոխվեցի Բարսելոնա: Կատալոնական ակումբի համակարգում ես շատ բան սովորեցի: Ինչպես օրինակ` մարտավարությունը, խաղը կարդալը, գնդակը վերահսկելը… Երեկ հետևում էի 7 տարեկանների խմբի մարզմանը: Գիտեք, նրանք արդեն խաղում են այնպես, ինչպես` մենք: Անկեղծ` շատ զարմացած էի:

Իսկ ինչ վերաբերում է առաջիկա էլ-կլասիկոյին, կասեմ, որ «Ռեալը» մեծ ակումբ է` մեծ պատմությամբ: Թիմը շատ ուժեղ է: Ես հիշում եմ նրանց դեմ մեր բոլոր հանդիպումները, որտեղ մեզ հաջողվեց հաղթանակ տոնել: Ամենահրաշալին մադրիդցիների նկատմամբ հաղթանակն է` հաշվի առնելով այս երկու թիմերի միջև հակամարտությունը: Բացի այդ, ինձ շատ է դուր գալիս խաղալ «Սանտյագո Բերնաբեուում»:

Մեկնաբանել