Բրայանտ. Ներկայիս Լեյքերսն ամենատաղանդավոր թիմն է

«Լեյքերսի» պաշտպան Քոբի Բրայանտը վստահություն է հայտնել, որ Դուայտ Հովարդը կդառնա կալիֆորնիական ակումբի նոր խորհրդանիշը:

«Ներկայիս «Լեյքերսն» ամենատաղանդավոր թիմն է, որտեղ որբևէ խաղացել եմ: Կկարողանա՞նք արդյոք նվաճել չեմպիոնական տիտղոսը: Տեսնենք: Սակայն թղթի վրա մենք շատ ուժեղ կազմ ունենք:

Հիմա այս թիմն իմն է: Բայց ես ուզում եմ, որ Դուայտ Հովարդն իմանա` երբ ավարտեմ կարիերաս, սա իր թիմն է դառնալու: Ուզում եմ նրան սովորեցնել այն ամենը, ինչ գիտեմ, որպեսզի իմ հեռանալն ազդեցություն չունենա ակումբի վրա»,-բասկետբոլիստի խոսքերն է մեջբերում NBA պաշտոնական կայքը:

Մեկնաբանել