ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը այցելելու է Հայաստան և Ադրբեջան

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-ից սկսած՝ այցելելու է Հայաստան ու Ադրբեջան, «այդ թվում՝ Ղարաբաղի շրջան», ասված է հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։ Այցի ուշադրության կենտրոնում լինելու է հակամարտության հետևանքով մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրադրությունը։

«Հանձնակատարը հանդիպումներ է ունենալու պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և հետ»,- նշում է գրասենյակը։

Հաղորդվում է, որ այցի ավարտին հայտարարություն է տարածվելու։

Մեկնաբանել