Եթե վառվել է ձեր սցենարը՝ հուսահատեցրե՛ք մեզ, մի՛ իրականացրեք այն․ Գուրգեն Արսենյան

ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը ԱԺ քննարկման ժամանակ իր ելույթում հիշեց ամերիկացի փիլիսոփաներից մեկին, որն այսպես է ձևակերպել հայրենասիրությունը` «դա մարդկանց ամեն րոպե պատրաստ լինելն է պաշտպանել իրենց երկիրը սեփական կառավարությունից»:

Պատգամավորը մասնավորապես ասաց, որ․ «Հազարավոր մարդիկ կարդում են լուրեր․ կոռուպցիոն սկանդալ` նախկին արտգործնախարարը մեղադրվում է փողերի լվացման մեջ․․․ Սկանդալի մասին լուրը կկարդան հազարները, իսկ հերքումը, բացատրությունը՝ տասն անգամ քիչ մարդ:

Եթե վառվել է ձեր սցենարը՝ մենք հասկացել ենք, թե ինչ է կատարվում, հուսահատեցրե՛ք մեզ, մի՛ իրականացրեք այն․․․
Բոլորդ հոգու խորքում հասկանում եք, որ ֆինանսական խարդախության, հանցագործության մասին խոսք չկա: Ես քաղաքական մեծամասնությանը առաջարկում եմ, որ հետ վերցնի իր հայցը: Փորձենք փրկել մեր երկրի դեմքը:

Վարդան Օսկանյանին ժողովուրդն է իր ձայնը տվել, ես անձամբ ինձ իրավահասու չեմ համարում վերցնել այդ մարդուց այն, ինչ իրեն տվել է ժողովուրդը», – ասաց Գուրգեն Արսենյանը:

Մեկնաբանել