Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վայոց ձորի մարզ։ Այդ մասին X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է ինքը՝ դեսպանը։
«Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ՝ ՀՀ տարածքի ռազմավարական նշանակության շրջան»,- ասված է նրա գրառման մեջ։
Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ՝ ՀՀ տարածքի ռազմավարական նշանակության շրջան:
➡️Հայաստանի տարածքային ամբողջականություն
➡️Մարդասիրական և անվտանգային իրավիճակ
➡️Ապակենտրոնացված համագործակցություն
➡️Գյուղատնտեսական զարգացում pic.twitter.com/zz4hbWEOQP— Olivier Decottignies (@O_Decottignies) October 18, 2023
Օրերս Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն Սենատի հանձնաժողովում կայացած 2024-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է պաշտպանական զենքեր։