Գլխավոր Լրահոս

Ավելի քան 3 000 բռնի տեղահանված արցախցի դուրս է եկել Հայաստանից․ Փաշինյան

Ավելի քան 3 000 բռնի տեղահանված արցախցի դուրս է եկել Հայաստանից․ Փաշինյան

Ավելի քան 3 000 բռնի տեղահանված արցախցի Հայաստան գալուց հետո դուրս է եկել երկրից․ կառավարության հոկտեմբերի 19-ի նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անցյալ շաբաթ այս թիվը մոտ 2 500 էր։ 

«Ես չեմ ուզում այդ մասին այժմ հետևություններ անել, գուցե նրանցից շատերը գնում են իրենց ազգականներն տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու և ես հույս ունեմ որ հստակ ուղերձ ենք տալիս որպես առաջնային պլան ՀՀ-ում մնալը։ Կոչ եմ անում ՀՀ-ից արտագաղթը չդիտարկել որպես գործողությունների առաջնային պլան»,- ասաց Փաշինյանը։ 

Նա ասաց, որ ՀՀ քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որ արցախցիները մնան ու աշխատեն Հայաստանում։ Կառավարությունը, Փաշինյանի խոսքով, արդեն 100 մլն դոլարի հատկացումներ է կատարել արցախցիների կարիքների համար։

***

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում