Ռոման Բերեզովսկին՝ Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականներում

Ռուսական մի քանի լրատվամիջոցներ, մասնավորապես Championat.com-ը, Sport Express-ը և Eurosport-ը, ներկայացրել են Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իրենց տարբերակները: Հետաքրքիր է, որ բոլոր դեպքերում տուրի լավագույն դարպասապահ է ճանաչվել Հայասատանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» ներկայացուցիչ Ռոման Բերեզովսկին: Հիշեցնենք, որ հենց Բերեզովսկու փայլուն խաղի շնորհիվ «Դինամոն» կարողացավ 2:0 հաշվով առավելության հասնել ԲԿՄԱ-ի նկատմամբ:

Ռոման Բերեզովսկի – Բերեզովսկին ֆենոմենալ հանդիպում անցկացրեց՝ դրսևորելով իր լավագույն որակները: Նա իսկապես շատ լավ էր գործում: Առաջին րոպեներին Ռոմանը փրկեց թիմին Տոշիչի հարվածից հետո, ապա ետ մղեց Ձագոևի և նույն Տոշիչի վտանգավոր հարվածները, ինչպես նաև թույլ չտվեց Մուսային գրավել դարպասը, երբ նա մեն մենակ էր մնացել իր դեմ: Երկրորդ խաղակեսում հիշվեց նրա անհավանական թռիչքը, որը օգնեց Ռոմանին ետ մղել Ցաունյայի կրակոցը:

Մեկնաբանել