Եվրամիությունը մեզ հետ կլացի, մեզ կխղճա, բայց դրա տակ ոչինչ չկա. Աննա Գրիգորյան

Եվրամիության և Արևմուտքի հորդորով Հայաստանի իշխանությունն Արցախի հարցում իջեցրեց նշաձողը, սակայն երբ Ադրբեջանն էթնիկ զտում իրականացրեց, ոչ միայն պատժամիջոցներ չկիրառեցին, այլև խուսափում են տեղի ունեցածն էթնիկ զտում անվանել: Այդ մասին նշում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Արևմուտքում մեծ հաշվով շատ անհանգստացած չեն Արցախի հայաթափմամբ, քանի որ դա հանգեցնելու է ռուս խաղաղպահների դուրսբերմանը, որը տեղավորվում է Արևմուտք-Ռուսաստան գլոբալ հակամարտության տրամաբանության մեջ:

Մեկնաբանել