Օսկանյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Խորհրդարանի պատգամավորների քվեարկության արդյունքում 64 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռմխելիությունից: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:

Նրա խոսքով` 129 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 71-ը: 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Խորհրդարանական վեց խմբակցություններից քվեարկությանը մասնակցել են երկուսը` ԱԺ-ում գերիշխող մեծամասնություն կազմող Հանրապետականը և «Օրինաց երկիր»-ը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունները բոյկոտել են` հրաժարվելով մասնակցել քվեարկությանը:

Մեկնաբանել