Իրանի Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի և Ագարակ քաղաքներում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:05-ին Իրանի Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ»,- ասված է հաղորդագրությունում։