Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր

Հոկտեմբերի 23-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ Թեհրանում տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպման շրջանակներում։

Միրզոյանն ու Ֆիդանը, ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ քննարկել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր:

«Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրությունում։

***

2022թ․ հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Վիեննայում հանդիպման ընթացքում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Պայմանավորվածություն էր ձեռքբերվել նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման շուրջ։

Մեկնաբանել