Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան բողոքի նոտա է հանձնվել

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ԱԳՆ։ Նրան հանձնվել է բողոքի հայտագիր՝ ռուսական առաջին ալիքի հաղորդման առնչությամբ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«2023-ի հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել