Կավանի. Նպատակս Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին հասնելն է

«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին հայտարարել է, որ ցանկանում է հասնել «Ռեալի» և «Բարսելոնայի»առաջատարներ Կրիշտիանո Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին, ինչպես նաև խոսել է այլ ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին:

«Մեսսին և Ռոնալդուն մեծագույն չեմպիոններ են: Ես ամեն օր մարզվում եմ նրանց մակարդակին հասնելու համար:
Միշտ դժվար է տեղափոխվել այլ ակումբ: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է գնել ինձ, ապա պետք է այնպիսի առաջարկություն անի, որից «Նապոլին» չկարողանա հրաժարվել: Սակայն դա դժվար թե տեղի ունենա: Այն, որ ակումբն ինձ 60 մլն եվրո է գնահատում, չի անհանգստացնում, քանի որ դրանով իմ զբաղվում են իմ ներկայացուցիչները: Ես կշարունակեմ խաղալ նույն կերպ, անգամ եթե իմ տրանսֆերային արժեքը կազմի այդ գումարի միայն 10 տոկոսը», – Կավանիի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը: