Երևանի ավագանու կողմից քաղաքապետի տեղակալներ ընտրվեցին Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, և Սարգիս Մադաթյանը՝ «Հանրապետություն» կուսակցությունից։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանն էլ ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում։
Հոկտեմբերի 10-ին Տիգրան Ավինյանն ընտրվել էր Երևանի քաղաքապետ՝ ավագանու 32 կողմ, 5 դեմ ձայներով։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ավինյանի թեկնածությանը կողմ էին քվեարկել նաև «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամները։ Ընտրությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները հուշագիր ստորագրեցին, նրանք մայրաքաղաքի կառավարումն իրականացնելու ենք միասին՝ պատասխանատվությունը կիսելով։