Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային գործընթացները

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:

Հայաստանի կառավարության ղեկավարի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական համագործակցության օրակարգին, այդ թվում՝ երկկողմ տնտեսական կապերին, առնչվող հարցեր:

«Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել