Արցախից տեղահանված Նազիկ Նալբանդյանն իր չորս երեխաների, եղբոր հինգ-հոգանոց ընտանիքի ու մոր հետ Չարենցավանի վերականգնողական կենտրոնի շենքում է մնում՝ երեք-սենյականոց կացարանում։ Պայմաններն այստեղ բավարար են նորմալ կեցության համար, բայց փնտրում է Եռաբլուրին մոտ տուն, քանի որ մեկօրյա պատերազմում զոհված ամուսնու շիրիմն այնտեղ է։ Զոհվածի կնոջ նպաստ դեռ չի ստանում, ընտանիքում էլ ոչ ոք աշխատանք չի գտել։ Նազիկն ունի թե՛ տան, թե՛ ֆինանսական աջակցության կարիք։ Նրանք տեղահանված այն ընտանիքներից են, որոնց «Թոնլաբ» (TONELAB) ստուդիոն աջակցում է բարեգործական համերգների միջոցով։
Բարեգործական համերգներ՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար
Post navigation
Posted in: